Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ: