Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ճիշտ է, մենք աշխատում ենք ապահովել ձեր անվտանգությունը, բայց նոր կորոնավիրուսային վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»: