Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկցնում է, որ նկատի ունենալով երկրում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 N 15 որոշումը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը և ելնելով քաղաքացիների շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ դատարանների գրասենյակները կաշխատեն էլեկտրոնային եղանակով:
Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ ըստ համապատասխանության
- Բարձրագույն դատական խորհուրդ / աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտ/ info@court.am
- ՀՀ վճռաբեկ դատարան vchrabek@court.am
- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան qagh-veraqnnich@judiciary.am
- ՀՀ վերաքննիչ քրեական դատարան qr.veraqnnich@court.am
- ՀՀ վերաքննիչ վարչական դատարան varch.veraqnnich@court.am
- ՀՀ վարչական դատարան varchakan@court.am
- ՀՀ սնանկության դատարան snank@court.am
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Կենտրոն նստավայր/ kentron@court.am
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան armavir@court.am
- Արարատիև Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ararat@court.am
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան aragatsotn@court.am
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան lori@court.am
- Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան kotayq@court.am
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան tavush@court.am
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան gegharkunik@court.am
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան syuniq@court.am
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան shirak@court.am
- Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն press.courts@gmail.com