Դադարեցվեց նաև Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման հատուկ կահավորված շարժական ու մարզային կենտրոնների գործունեությունը

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին.

«Հարգելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ Պարետի 24.03.2020թ. թիվ 14 որոշումից բխող սահմանափակումներով պայմանավորված` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59 դադարեցված է Վիվա-ՄՏՍ-ի այսօր գործարկված սպասարկման՝ հատուկ կահավորված շարժական ու մարզային կենտրոնների գործունեությունը: Զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ: Հետևե՛ք մեր էջին:

Հետևենք ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին և պատվով հաղթահարենք դժվարությունները: Առո՛ղջ եղեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել