Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 24-ի դասացուցակը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մարտի 24-ի դասացուցակը։

«Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝

Քիմիա
Թեմա՝ Քիմիական կապ (7-րդ դասարան)

Ճանապարհային երթևեկության կանոններ
Թեմա՝ Հետիոտների հիմնական պարտականությունները (3-րդ դասարան)

Ֆիզկուլտուրա
Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կարևորությունն առողջության համար, անձնական հիգիենայի պահպանումը (1-ին դասարան)

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»
Թեմաները՝
Մաթեմատիկա. Ընդհանուր արտադրիչ, ընդհանուր արտադրիչի դուրս բերումը
Ֆիզիկա. Խնդիրների լուծում ազատ անկման վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն հետևյալ դասերը՝

14։00 – Հայոց պատմություն (7-րդ դասարան), թեմա՝ Թյուրք սելջուկները և Հայաստանը
14։30 – Հայոց պատմություն (6-րդ դասարան), թեմա՝ Տրդատ Առաջինի գահակալումը
15։00 – Հայոց պատմություն (6-րդ դասարան), թեմա՝ Մեծ Հայքը I դ. վերջից մինչև III դ. կեսերը
15։30 – Հայոց պատմություն (7-րդ դասարան), թեմա՝ Հայկական թագավորություններն ու իշխանությունները: Զաքարյանների պետությունը։

Բոլոր դասերը հասանելի կլինեն նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում»։

Нет описания фото. Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել