Նախագահի հրամանագրով Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնին

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել