Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին շարունակում է արտահերթ նիստը։ Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՎԻՎ օրենսգրքում փոփոխություն է առաջարկվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված։
Նախատեսվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը կառաջացնի 300-500 հազար դրամի չափով տուգանք։ Իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանք՝ 50-300 հազար դրամի չափով։
Քրեական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետ կապված։
Նախագծի ընդունման դեպքում՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, կպատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ նախագիծն արդե ընդունվել է առաջին ընթերցմամբ: