Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 23-ի դասացուցակը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է հեռահար դասերի դասացուցակը․ «Մարտի 23-ի դասացուցակը

Հեռավար դասերը շարունակվում են

Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝

Ես և շրջակա աշխարհը
Թեմա՝ Կարմիր գիրք (2-րդ դասարան)

Կենսաբանություն
Թեմա՝ Մարսողություն (8-րդ դասարան)

Հասարակագիտություն
Թեմա՝ Ֆինանսական կրթություն․ Բյուջե (8-րդ դասարան)

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»

Թեմաները՝
Մաթեմատիկա․ Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները
Ֆիզիկա․ Ազատ անկման օրինաչափությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն հետևյալ դասերը՝

14։00 – Հանրահաշիվ (7-րդ դասարան), թեմա՝ Բազմություններ
14։30 – Երկրաչափություն (7-րդ դասարան), թեմա՝ Եռանկյան անկյունների գումար
15։00 – Հանրահաշիվ (8-րդ դասարան), թեմա՝ Թվաբանական քառակուսի արմատ
15։30 – Երկրաչափություն (8-րդ դասարան), թեմա՝ Եռանկյան նշանավոր կետեր։

Դասերը հասանելի կլինեն նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում»,-նշված է նախարարի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել