Կորոնավիուսով վարակվածների թիվը աճել է․ Նիկոլ Փաշինյանը նոր տվյալներ է հայտնում

Հայաստանում մարտի 22-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194-ն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 4 դեպք: Այսպիսով, ակտիվ դեպքերը 192-ն են` երկու պացիենտ առողջացել է։

«Չկա մի երկիր, որը կարող է հայտարարել, թե պատրաստ էր կորոնավիրուսին»,- նշել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել