Ոստիկանները Շենգավիթի տներից մեկում 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով մարիխուանա են հայտնաբերել

 

Մարտի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Շենգավիթի ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկի զննությամբ հայտնաբերել են տարաների մեջ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգվածներ՝ ընդհանուր  1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով։ 34-ամյա տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել