Մարդիկ թքած ունեն տարրական կանոնների վրա, ոչ մեկ դիմակ չի կրում, իրար տեսնելուց «պաչվելով» բարևում են․ Հովսեփ Կուբատյան

«Ոչ մեկ մեզ չի կարող փրկել վիրուսից, եթե մենք ինքներս ջանք չգործադրենք

Այս օրերին շատ ենք քաղաքացիներից նամակներ ստանում՝ այս կամ այն շենքի մուտքը կամ վերելակը ախտահանելու խնդրանքով։

Այսօր չալարեցի, գնացի հասցեներից մեկով։ 15 րոպե բակում կանգնելուց հետո պարզ դարձավ, որ մարդիկ թքած ունեն տարրական կանոնների վրա։ Ոչ մեկ դիմակ չի կրում, իրար տեսնելուց «պաչվելով» բարևում են, բայց մյուս կողմից պահանջում եմ իրանց վերելակը ախտահանել։

Ոչ մեկ մեզ չի կարող փրկել վիրուսից, եթե մենք ինքներս ջանք չգործադրենք։

Պետությունը ու համայնքն ամեն ինչ անում է, որ կանխեն վիրուսի տարածումը, բայց առաջին հերթին այդ գործում պետք է բոլոր քաղաքացիները գիտակցեն, որ տարրական սոցիալական պատասխանատվությունն անհրաժեշտ պայման է։

Այս իրավիճակը ինձ հիշեցրեց մի նամակ, որ քաղաքացին պահանջում էր իրենց բակում շաբաթօրյակ անենք»,-այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել