Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն։
Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Հարցը դրվել է Խորհրդարանի քվեարկությանը։