Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է հաստատել ՀՀ 2020/2021 ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ.
բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
Հաստատել Հայաստանի Հանրապետության2020/2021ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ.
բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
Կսահմանվի ՀՀ 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, կվերաբաշխի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին։