ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ սույն թվականի մարտի 23-ից դատական նիստերը վերսկսում է՝ համաձայն ժամանակացույցի:
«Հարգելի դատավարության մասնակիցներ,
Կարևորելով հանրային առողջությունը, հասկանալով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակի լրջությունը, սակայն միաժամանակ հարգելով Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, գիտակցելով դատավորի բարձր կոչումն ու առաքելությունն, արդարադատության շահերից ելնելով՝ սույն թվականի մարտի 23-ից դատական նիստերը վերսկսում եմ՝ համաձայն ժամանակացույցի:
Հաշվի առնելով ՀՀ վարչական դատարանի շենքային պայմանները, մասնավորապես դահլիճների փոքր լինելը, մեկ մուտքի առկայությունը՝ խնդրում եմ դատական նիստերին ներկայանալ առողջ վիճակում, հնարավորինս քիչ մարդկանցով և դիմակով:
Անհրաժեշտությունից ելնելով՝ ներկայացնել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Հարցերի դեպքում կապ հաստատել իմ աշխատակազմի հետ՝ հետևյալ հեռախոսահամարով 010 447121 (ներքին՝ 229):
Հարգենք և ունենանք պատասխանատվության զգացում միմյանց նկատմամբ:
Առողջություն բոլորիս»: