«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.
- աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,
- տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,
- անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,-հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։