Արցախում կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:

Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել