Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացնում է.
«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված Էջմիածնում իրականացվող միջոցառումներին իր աջակցությունն է ցուցաբերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ քաղաքապետարանին տրամադրելով 1000 հատ պաշտպանիչ դիմակ, 100-ական ալկոգել եւ ախտահանիչ հեղուկ:
Քաղաքապետարանը կքննարկի դրանց արդյունավետ կիրառման եւ/կամ հատկացման եղանակները»: