Աշխատեք պահել առնվազն 1-2 մետր հեռավորություն․ «Ինեկոբանկ»-ի հայտարարությունը

«Հարգելի հաճախորդ,

Հոգալով Ձեր և մեր աշխատակիցների առողջության մասին՝ ևս մեկ անգամ հորդորում ենք օգտվել մեր հեռահար ծառայություններից։

Այնուամենայնիվ, բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության պարագայում՝ խնդրում ենք խստորեն հետևել ստորև նշված կանոններին․

  • Այցելեք բանկի մասնաճյուղ բացառապես դիմակով և ձեռնոցներով,
  • Բանկի տարածք մուտք գործելիս օգտվեք ախտահանիչ հեղուկներից,
  • Աշխատեք պահել առնվազն 1 – 2 մետր հեռավորություն այլ հաճախորդներից,
  • Հետևեք մեր անվտանգության աշխատակիցների ուղղորդումներին։

Ինեկոբանկը խստորեն հետևում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին.

Աշխատակիցների և հաճախորդների համար բանկի տարածքում տեղադրված են ախտահանիչ հեղուկներ։

Մեր աշխտակիցները իրականացնում են սպասարկումը դիմակներով և ձեռնոցներով։

Բանկի տարածքը պարբերաբար օդափոխվում և ախտահանվում է հատուկ ախտահանիչներով։

Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։

Եղե՛ք առողջ և ապահով։

Ձեր
Ինեկոբանկ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել