Լրագրողները Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը կլուսաբանեն առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որր հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:

Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել