ՊԵԿ-ը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումներ է իրականացնում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով իրականացվում են մի շարք միջոցառումներ:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության և քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ:

Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, մուտքերում, բոլոր հարկերում և ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր:

Միաժամանակ, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաև ՊԵԿ վարչական բոլոր շենքերը՝ հարակից տարածքներով, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել