Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին։
Ծրագիրը ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:
2019թ. ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում կշարունակվեն աշխատանքները՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությանը, հաստատություններում նրանց խնամքի, դաստիարակության, ուսման և ֆիզիկական զարգացման նպատակով նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Մանկատներում խնամվող 7-18 տարեկան դպրոցում սովորող երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ միջավայր ապահովելու և կենցաղային որոշակի հմտությունների ձեռքբերման նպատակով կշարունակվեն «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը: