Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը հայտնեց, որ այսօր 105 թեստ է արվել․ «Եվս 7 թեստի արդյունքներ դրական են։ Վարակվածներից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ, որևէ ախտանշան չեն ունեցել մինչև այս պահը։ Նրանք մեկուսացման օրվանից որևէ գանգատ չեն ունեցել։ Փաստացի՝ որոշ դեպքերում ջերմության առկայությունից և շատ հազվադեպ դեպքերում թոքաբորբի ձևավորումից, մնացած դեպքերում անգամ ախտանշան չունենք»։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 52 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Մանրամասները՝ տեսանյութում