Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Օրինակ`
1․Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք,․
2․Թարգմանիչներ,
3․Տվյալների բազա լրացնողներ,
4․Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Խնդրում ենք [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն։ Հայտերը կարող եք լրացնել այստեղ»,-նշված է հայտարարության մեջ: