Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ-ի իրավապահների կողմից ազատ է արձակվել․ Միհրան Պողոսյան

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ-ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

Երեկ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է Վահագն Հարությունյանը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն կիրակի: «Հայաստանի խնդրանքով, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է Վահագն Հարությունյանը: Շուտով կորոշվի նրան հայրենիք արտահանձման հարցը», – ասել էին լրատվամիջոցի աղբյուրը:

Իրավաբան․net-ին գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։Հիշեցնենք, որ բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Վ. Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել