Էջմիածինցիները քաղաքը կկարողանան լքել միայն ջերմաչափումից հետո․ 27 ելքերից բաց կլինեն միայն 3-ը․ Նիկոլ Փաշինյան

Առաջին վարակվածը այսօր դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 29-ամյա երիտասարդի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին։

«Այս պահի դրությամբ մենք ունենք 28 ախտորոշված դեպք, որից 18-ը՝ Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետ առնչված մարդիկ են։ Էջմիածնի հետ կապված հավելյալ միջոցներ կձեռնարկենք։ 23։00-ից մենք պետք է խնդրենք մեր սիրելի էջմիածինցիներին, որ քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից։ Մենք այսպես տեղում ջերմաչափում կիրականացնենք, նրանք ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսանալ։

23։00-ից բոլոր էջմիածինցիներին խնդրում ենք քաղաքը լքել Վաղարշապատ- Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Այս ճանապարհներին տեղադրված կլինեն շարժական կլինիկաներ, որտեղ կիրականացվի ջերմաչափում»,-նշեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել