Պետական գերատեսչություններում բազմազավակ մայրերը և հղի կանայք նույնպես կանցնեն հեռահար աշխատանքի․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսի կանխարգելման ընթացքիկ աշխատանքներին։

Նա տեղեկացրել է, որ Էջմիածնում արգելված են բազմամարդ հավաքները, իսկ Առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու արագ-թեստեր, որոնց արդյունքը երևում է 15 րոպեի ընթացքում:

«Պետական գերատեսչություններին հանձնարարվել է 60 և ավելի տարիք ունեցող աշխատողների խմբերին ուղարկել հեռահար աշխատանքի։ Վաղը այդ  ծրագրի մեջ կլինեն նաև բազմազավակ մայրերը և հղի կանայք»։

Փոխվարչապետը անդրադարձավ նաև այսօր Հռոմից-Երևան ժամանող քաղաքացիներին նշելով, որ նրանք անմիջապես կմեկուսացվեն և կենթարկվեն 14 օրյա կարանտինի։

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/197926471480170/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել