Առաջարկում եմ նախաձեռնել հարկային արձակուրդ՝ բոլոր տեսակի հարկերի մասով առնվազն կես տարի ժամկետով․ Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման հետևանքով լուրջ խնդրի առաջ են կանգնել այդ ոլորտի բազմաթիվ ընկերություններ։

Մասնավորապես հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները գրեթե կաթվածահար են եղել։ Նույնպիսի պատկեր է նաև տուրիստական, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններում։

Այս համատեքստում կարևոր է այդ ընկերություններին պետական աջակցությունը, մասնավորապես առաջարկում եմ կառավարությանը արտահերթ ռեժիմով ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում՝ այդ ոլորտի ընկերությունների համար սահմանելով հարկային արձակուրդ՝ բոլոր տեսակի հարկերի մասով առնվազն կես տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ, նմանատիպ նախաձեռնությամբ պարտավոր է հանդես գալ նաև Երևանի քաղաքապետարանը՝ Երևան քաղաքում հանրային սննդի ընկերություններին ազատելով տեղական տուրքերից և վճարներից, ինչպես նաև հողի վարձավճարներից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել