Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով պայմանավորված` խստիվ հորդորում ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։
«ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում էլ-ստորագրության առկայության դեպքում առցանց հասանելի են հետեւյալ ծառայությունները՝
- անհատ ձեռնարկատիրոջ սկզբնական պետական հաշվառում,
- անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխություն
- նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում և ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն:
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկատվության ստացումը նույնպես կարող եք իրականացնել առցանց տարբերակով:
Գործակալությանն ուղղված այլ տեսակի դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով:
Հրատապ հարցերի և համակարգից օգտվելիս խնդիրների լուծման նպատակով կարող եք զանգահարել +374 (10) 201445 հեռախոսահամարով»-այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։