Հայաստանի Հանրապետությունում առկա կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն անցնում է հատուկ ռեժիմով աշխատանքի.
- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մուտք են գործելու միայն բժշկի մոտ խորհրդատվության ժամանող պացիենտները՝ մեկ հոգու ուղեկցությամբ,
- Ստացիոնար բուժում ստացող պացիենտին թույլատրվելու է խնամել մեկ հոգու,
- Այլ մարդկանց կողմից տեսակցությունները խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ են,
- Պոլիկնինիկաներին հորդորում ենք հետաձգել պացիենտին պլանային խիստ մասնագիտական խորհրդատվության ուղարկելը:
«Շնորհակալություն ըմբռնման համար: Պահպանենք առողջությունը»,-նշված է հայտարարության մեջ: