Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու համար՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության, Առողջապահության նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։ Այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ ու անխափան օդային երթևեկության կազմակերպման համար, ամբողջ ծավալով շարունակում է կատարել իր պարտականությունները:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաէրոնավիգացիայի բոլոր 75 աշխատակիցներին՝ արիության, քաղաքացիական բարձր գիտակցության ու պատասխանատվության համար»,-հայտնել է նա։