Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։
Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։