Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել և որոշ երկրներ սահմանափակումներ են դրել սահմանահատումների վրա, մինչդեռ անհատներ կան, որոնք կորոնավիրուսից պաշտպանվելու սեփական միջոցներ են ձեռնարկել։
BBC-պարզաբանել է, թե արդյոք ապահով է թռչել ինքնաթիռով, նավարկել և օգտվել հասարակական տրանսպորտից։
Կորոնավիորուսով կարելի է վարակվել, եթե հիվանդը փռշտացել կամ հազել է ավտոբուսում։ Եթե այլ ուղևոր շնչի փռշտոցից հետո մնացած մանրէները, կամ դրա կաթիլները, կամ դիպչի այն մակերեսին, որի վրա փռշտացել է վարակվածը, ապա կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կմեծանա։
Պարբերականը հայտնում է, որ կորոնավիրուսի մասնիկները օդում չեն մնում, ինչպես օրինակ գրիպինը։ Կորոնավիուսի դեպքում մարդը վարակվածի հետ ավելի մոտ կոնտակտի մեջ պետք է լինի, որպեսզի վարակվի։ Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության տվյալներով՝ վարակվելու համար բավարար է վարակվածից ոչ ավելի քան 2 մետր հեռավորության վրա գտնվել և նրա կողքին մնալ մինչև 15 րոպե։
Այսինքն, գնացքներում և ավտոբուսներում վարակվելու հավանականությունը կախված է այն բանից, թե որքան մարդաշատ է այն և որ երկրի որ մասում եք գնտվում։
Ի՞նչ պետք է անել՝ կորոնավիուսից պաշտպանվելու համար
1) Լվանալ ձեռքերը, 2)Հազալիս կամ փռշտալիս օգտագործել անձեռոցիկ, 3)Ձեռք չտալ դեպքին։
Բժիշկ Լարա Գոսցենը Առողջության գլոբալ ինստիտուտից հայտնում է, որ հետազոտությունների համաձայն (որոնք հրապարակվել են դեռևս 2018-ին)՝ գրիպանման ախտանիշները ավելի շատ ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր հաճառ են օգտվում մետրոյից։
Բժիշկը նշում է, որ կարևոր է բացառել անմիջական շփումը պոտենցիալ վարակված մարդկանց և իրերի հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կորոնավիրուսային հարցերով հատուկ խորհրդատու Դավիթ Նաբարոն BBC-ին ասել է, որ երթևեկելը հասարակական տրանսպորտով և ճանապարհորդելը, ամեն դեպքում, չեն համարվում կորոնավիրուսի փոխանցման հիմնական ուղիները։