Թորոսյան. Կորոնավիրուսը շատ ավելի ծանր ազդեզություն է ունենում մեր տարեց և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների վրա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քանի որ նոր կորոնավիրուսը շատ ավելի ծանր ազդեզություն է ունենում մեր տարեց և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների վրա, նրանց պաշտպանությանը առավել ուշադրություն պետք է դարձնենք»:

Հավելենք, որ Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել