Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածը սահմանում է հետևյալ պատասխանատվության միջոցները.
«1.Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Տեղեկացնենք, որ սյս հանցակազմի սուբյեկտը հատուկ է, այսինքն սուբյեկտը այն անձն է, ով ի պաշտոնե կամ իր գործունեության բնույթի հետ կապված պարտավոր է պահպանել սանիտարահակահամաճարակային կանոնները կամ այն անձը` ում վրա դրված է այդ կանոնները պահպանելու պարտականությունը: Հետևաբար այս հանցակազմը կիրառելի չէ հիվանդ անձի նկատմամբ, որը չի հայտնել իր մոտ նմանատիպ հիվանդության առկայության մասին: