Ինձ մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեկնաբանել է համացանցում տարածվող այն տեղեկությունը, թե ինքն այս պահն մեկուսացված է, նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել և կառավարությունն էլ մտածում է փակել Էջմիածնի ելքն ու մուտքը:

«Ժողովուրդ, պարապ ե՞ք:

Ես չգիտեմ՝ ով է այս երիտասարդը, բայց անլուրջ է նման հայտարարություններ անելը, հատկապես, երբ այդքան խնդրում ու հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:

Ի հեճուկս այս անհեթեթ լուրի՝ ես ինձ շատ լավ եմ զգում, և ինձ մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Առողջ եղեք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել