Կենտրոն վարչական շրջանի որևէ աշխատակից կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդանոց չի տեղափոխվել

Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներից մեկը՝ կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը հայտնեց, որ աշխատակիցներից որևէ մեկը հիվանդանոց չի տեղափոխվել և որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

«Մեր աշխատակիցներից մեկը այժմ մեկուսացված է Ծաղկաձորի «Գելդեն Փելիս» հյուրանոցում, քանի որ եղել է վարակվածներից մեկի հետ շփվողների շրջանակում, սակայն նրա մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել, նա իրեն լավ է զգում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել