Դեղատանը ժամկետանց անտիսեպտիկ հեղուկներ են վաճառում

Պուշկինի 1/19  հասցեում գտնվող «Վիտաֆարմ» դեղատնից գնված Sanitelle անտիսեպտիկները ժամկետանց են։

Իրավաբան.net-ի թղթակիցը գնելով երկու տարրա՝ 1 լիտր տարողությամբ, նկատել է, որ տարրայի վրա՝ ժամկետի հատվածում, նոր պիտակ է ավելացվել ժամկետի նոր ամսաթվով՝ 16․12․19, պիտակի տակ, տուփի վրա նշված է՝ 16․12․13 ։

Տարրայի վրա մակնշված է, որ դրա արտադրման ժամկետը նշվում է տուփի վրա, պիտանելիության ժամկետը 3 տարի է։ Եթե անգամ հաշվարկը սկսենք այնպես, որ անտիսեպտիկ նյութը արտադրվել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին, միևնույն է այն ժամկետանց է։

Հավելենք, որ դրանց յուրաքանչյուրի արժեքը 3500 դրամ է։

Առողջապահության նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա։

Փաստերը՝ լուսանկարներում․

     

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել