Լենինգրադի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված առաջին անձը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությանը:
Վիրուսակիրը Վսեվոլոժսկի շրջանի Կուդրովո քաղաքի բնակիչ է, որը վերադարձել է Իտալիա ուղևորությունից:
«Կնոջ վիճակը բավարար է, նա հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգի Բոտկինի հիվանդանոցում», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: