Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում. անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Այս մասին հայտնում է ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html) կեղծվածները առաջարկում են, որ ֆայլը ներբեռնեք ու տեղադրեք համակարգչում` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումների տեղեկացված լինելու համար։

Նման խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում հետևել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են՝

Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝
https://coronavirus.jhu.edu/map.html

https://www.worldometers.info/coronavirus/

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ https://ncdc.am/coronavirus/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել