ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Շիրակի մարզում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության ընդունելություն:
Շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով համալրումն իրականացվում է համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջների, հետևյալ կարգով.
ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան` պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 45 տարեկան քաղաքացիները` զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում:
Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին`
ա. որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,
բ. որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ որը չունի չհանված կամ չմարված դատվածություն,
գ. որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:
3. Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի`
ա. զինվորական ծառայության ընթացքում ստանալ անվճար բուժսպասարկում (իր և իր ընտանիքի անդամների համար), սահմանված չափի դրամական բավարարում,
բ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել իր ընտանիքի անդամների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
գ. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օգտվել արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից,
դ. այլ իրավունքներ, որոնք առնչվում են ծառայության առանձնահատկություններին և նախատեսված են օրենսդրությամբ:
Պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներ:
Պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար (առանց եկամտահարկի) ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահությունում ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից և կատարվող խնդիրների առանձնահատկություններից: