Կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքն Ադրբեջանում

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակից մահվան առաջին դեպքը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի հաղորդմանը:

«1969 թվականին ծնված Ադրբեջանի կին քաղաքացին վերադարձել էր Իրանից, ուր բուժում էր ստանում: Խրոնիկական խնդիրների պատճառով նա հոսպիտալացվել էր, ապա ախտորոշվել է վարակը», — ասվում է շտաբի հաղորդագրությունում: Նշվում է, որ նրա համար ինտենսիվ բուժում է տարվել, չնայած ձեռնարկված միջոցներին, պացիենտին փրկել չի հաջողվել, քանի որ խրոնիկական բարդություններ են առաջացել ու մի շարք ներքին օրգաններ դադարել են գործել: Հանգուցյալի հարազատներն ու նրա հետ շփում ունեցած այլ անձինք տեղափոխվել են կարանտինի գոտի: Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 15 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել