Փողոցում դիմակներով քայլելու անհրաժեշտություն չկա․ վարչապետ

Դիմակների գներն անհավանական ռեկորդներ են սահմանում։ Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելելվո, որ փողնցերում դիմակներով քայլելու անհրաժեշտություն չունեն։

«Դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ և այն մարդն ով շփվում է այդ ախտանշաններն ունեցող մարդկանց հետ։ Մնացածը դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն։ Մնացածի դեպքում ուղղկի պետք է ձեռքով չբերևել ու բարևելիս չհամբուրվել։ Սա ավելի էֆեկտիվ է»,-նշեց նա՝ հավելելով, որ աժեոտաժի կարիք չկա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպասվում է կորոնավիրուսի վերաբերյալ լավ նրությունների։ Այսօր հետազոտվելու են մարտի 1-ին Ծաղկաձորում «Գոլդեն Փելեսում մեկուսացված 31 քաղաքացիները ու հավանականությունը մեծ է, որ պատասխանները կլինեն բացասական։ «Համբեարատության համար նրանց շնորհակալություն կհայտնենք ու կուղեկցնեք իրենց տները»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել