ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն

Հայաստանում մարտի 12-ի մինչ այս պահն իրականացվել է 262 հետազոտություն՝ 4 դրական արդյունքով: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մարտի 11-ի երեկոյան հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:

Հայտնաբերվել և մեկուսացվել է նրանց հետ սերտ շփման ամբողջ շրջանակը՝ 57 անձ։ Նշենք, որ մինչ այդ մեկուսացված էին ևս 31 հոգի։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ մեկուսացված է 88 անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել