Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից ԱՄՆ մուտքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է Եվրոպական երկրներից մուտք գործել ԱՄՆ, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Բացառություն է լինելու Մեծ Բրիտանիան:

Ավելի ուշ Սպիտակ տնից հստակեցրին, որ արգլվել է Շենգենյան գոտու երկրներից ժամանածների մուտքը։ Դրանք են՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 13-ի կեսգիշերին և կտևեն 30 օր: Թրամփի խոսքով ՝ բացառություններ կլինեն նաև այն ամերիկացիների համար, ովքեր անցնում են կորոնավիրուսային թեստը:

Նա Եվրամիության իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի տարածումը չկանխելու համար, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսային Covid-19- ի տարածումը ճանաչեց որպես համաճարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել