Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ էջմիածնեցիներ,
Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:
Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:
Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները:
Հիշենցնեք, որ պաշտոնական տվյալների համաձայն, այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել, 31 անձ մեկուսացված են։ Նոր քաղաքացիների մեկուսացում սպասվում է։