ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Լուրը, թե ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ է նշանակվելու արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը, չի համապատասխանում իրականությանը»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։