«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի իշխանություններ, հատկապես Առողջապահության նախարարություն, եթե ուզում եք ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնել, էլ չեմ խոսում երկրի տնտեսական եւ հանրային կյանքի բնականոն ընթացքը հնարավորինս երկարաձգել, պետք է ոչ թե հիմիկվանից չտեսնելու տաք Թագավարակի՝ Հայաստան ներթափանցելու ռիսկերը, այլ կտրուկ խստացնեք Հայաստան մուտք գործածների առողջության վերահսկողությունը, նրանց օդանավակայանից հատուկ մեկուսացման վայրեր տեղափոխելով՝ երկշաբաթյա կարանտին անցնելու համար։
Հատկապես համաճարակի տարածման երկրներից՝ Իտալիայից, Իրանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եկողների մասին է խոսքը։ Դեռ կանխարգելման փուլում ենք։
Իրանի սխալը չանեք, որը ընտրությունների պատճառով երկար ժամանակ չտեսնելու էր տվել վարակի տարածման ռիսկերը։ Նույնը հիմա Ռուսաստանն է անում, ինչը ծանր հետեւանքների է բերելու այդ երկրի համար։
Իսկ եթե չսթափվեք, պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու ոչ միայն հանրաքվեն հետաձգեք, այլեւ ընդամենը 15-20 օրից դպրոցներն ու հիմնարկները փակել, տնտեսությունը կիսով չափ կանգնեցնել, ինչպես որ Չինաստանն արեց»,-նշել է նա: