Կորոնավիրուսով վարակվածները Իտալիայից ժամանելուց հետո գանգատներ չեն ունեցել, դրանք հետո են առաջացել. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի նոր 3 դեպքերին:

Նա նշում է, որ վարակվածները Իտալիայից ժամանելուց հետո գանգատներ չեն ունեցել, դրանք հետո են առաջացել։ Այնուհետև նրանք տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել թեստավորում։

«Նրանցից 2-ը իրենց պրակտիկորեն առողջ են զգում, գանգատներ չունեն։ Միայն մեկի մոտ կա աջակողմյան թոքաբորբ, որը ախտանշանային բուժումից հետո կանցնի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարածում չունենա։ Հիմա զբաղվում են այս մարդկանց հետ առնչված անձանց մեկուսացումով։ Նրանք շատ չեն։ Այս պացիենտները համարվում են բերովի դեպքեր, մենք լոկալ տարածում չունենք։ Իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի»,-նշեց Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ առաջին վարակվածը իրեն լավ է զգում, գանգատներ չունի, իսկ մեկուսացված 31 անձինք 2 օրից, թեստավորման անցկացումից հետո կգնան տուն։

Մանրամասները՝ տեսնայութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել