Հռոմից Երևան հատուկ չարթերային չվերթ կկազմակերպվի. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.

«Այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել