Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին կդիմի Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով, որի առկայությունը պարտադիր է ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունմամբ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին կդիմի ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար ՀՀ մուտք գործած ցանկացած ապաստան հայցողի պարագայում, ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից տրամադրված վերը նշված եզրակացության առկայությունը կսահմանվի որպես պարտադիր պայման` միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի հարցով որոշում կայացնելու համար, կսահմանվեն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման հստակ ժամկետներ: